ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին ասել է  ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Նախարարները քննարկելու են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Ակնկալվում է, որ կբարձրացվի նաև Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Էրդողանի միջև հնարավոր բանակցությունների հարցը:

Բոգդանովը նշել է. ՛՛Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունների փորձագիտական մակարդակով հանդիպումը նախատեսված է փետրվարին՛՛:

Նա հավելել է, որ բանակցություններում ներգրավված է նաև Իրանը:

 

  • Կիսվել: