Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական նավահանգիստներին հարվածելու մասին
Ռուսաստանի զինուժը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ օրվա ընթացքում բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են երեք բեռնանավ Նիկոլաևի նավահանգստում, ռազմական նշանակության բեռներով կոնտեյներային տերմինալ, ինչպես նաև FP-2 անօդաչու թռչող սարքերով և դրանց համալրող սարքերով պահեստ Չեռնոմորսկ նավահանգստում, ռազմական նշանակության բեռներ փոխադրող ծովային բեռնանավ Սև ծովի ջրային տարածքում՝ Օդեսայից հարավ։
Հաղորդվում է նաև, որ Սև ծովի հյուսիսային մասում՝ Օչակիից հարավ-արևելք, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ծովային դրոն։


