Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ «պատերազմը Ռուսաստանի համար ավելի ու ավելի բացասական է դառնում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչներին դուր չեն գալիս «մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», բենզինի պակասը, մշտական սահմանափակումները և նախատեսված զորահավաքը։
Հղում անելով հետախուզական տվյալներին՝ Զելենսկին հայտնել է, որ մայիսին Ուկրաինայի առաջնագծում զոհվել կամ ծանր վիրավորվել է 30000 ռուսաստանցի զինծառայող, և այդ թիվը պահպանվում է մի քանի ամիս։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ «Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են, միայն 37%-ը՝ վիրավորներ»։ «21-րդ դարում բանակները չեն կարող թույլ տալ նման հավասարակշռություն։ Զոհվածների համամասնությունը ապագայում կաճի», - ասել է Զելենսկին։
Նամակի վերջում Ուկրաինայի նախագահը գրել է. «Եթե Դուք անձամբ չհանգեք այն եզրակացության, որ ժամանակն է դադարեցնել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար։ Կլինեն մեզ աջակցողներ: Բայց Դուք նույնպես ստիպված կլինեք շատ ավելի ուժեղ պայքարել Ձեր սեփական գոյության համար՝ ոչ թե Ռուսաստանի, այլ Ձեր անձնական։ Եվ սա սպառնալիք չէ ո՛չ իմ, ո՛չ էլ Ուկրաինայի կողմից։ Սրանք Ռուսաստանի պատմության փաստեր են, որոնք Դուք լավ գիտեք: Երբ Ռուսաստանը հոգնում է, փոփոխություններ են տեղի ունենում»,- եզրափակել է Զելենսկին։


