Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշեր ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրա», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


