Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ երկու կողմերի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանի հերթական զանգվածային հարձակման թիրախում են եղել Կիևը և Կիևի մարզում գտնվող լոգիստիկ ընկերությունների պահեստները։
Ըստ ուկրաինական իշխանությունների՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
Հաղորդվում է նաև, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի հերթական լոգիստիկ համալիրին։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։
BBC-ն հավելում է, որ սա հուլիսի 18-ից ի վեր Wildberries-ի պահեստներում գրանցված առնվազն 15-րդ հրդեհն է Ռուսաստանի տարբեր շրջաններում։



