երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգության հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգության հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Սև ծովի ավազանում նավագնացության անվտանգության ապահովման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ​​աղբյուրը։

«Ապրիլի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր և Սև ծովում նավարկության անվտանգությունը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: