Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական հարցեր
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի իր գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ համատեղ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի պրոֆիլային կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներում փոխգործակցության հարցեր:
Անդրադարձ է եղել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման հետագա միջոցառումներին: Ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապերի զարգացմանն ու բեռնափոխադրումների ընդլայնմանը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը և անցակետերի աշխատանքի կատարելագործմանը:
Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը միտված աշխատանքների շարունակումը:



