Ռուսաստանի և Ադրբեջանի ցամաքային սահմանը կփակվի քաղաքացիների անցման համար
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային սահմանը փակվում է մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը՝ երկու երկրներում COVID-19 հիվանդացության աճի պատճառով, "ՌԻԱ Նովոստի" - ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից:
Դիվանագիտական ներկայացուցչությունում նաեւ Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ սահմանը հատելու նպատակով Դաղստան ուղեւորություններից:
"Ռուսաստանում եւ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաեւ մեր երկրի ներսում կարանտինային խիստ միջոցների ներդրման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետություն) եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ցամաքային պետական սահմանը քաղաքացիների անցման համար կփակվի մինչեւ 2021 թվականի մարտի 1 – ը", - նշել են դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները:
՛՛Հաշվի առնելով տարվա ձմեռային ժամանակը, անբարենպաստ եղանակը, ենթակառուցվածքների եւ կենցաղային պայմանների բացակայությունը, լուրջ խնդիրներից խուսափելու համար Դեսպանատունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ սահմանը հատելու նպատակով Դաղստան ուղեւորություններից՛՛, -հայտարարել են դեսպանատնից:
Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, հինգշաբթիի դրությամբ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հանրապետությունում հասել է 191,46 հազարի: Կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը երկրում նախատեսում են սկսել 2021 թվականից: