Ռուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդ
Ռուսաստանի ութ տարածաշրջանում եկող տարվանից նախատեսվում է արգելել օտարերկրյա քաղաքացիներին տաքսու վարորդ աշխատել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության որոշման նախագծում, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ սահմանափակումները կարող են գործել Մորդովիայում, Չուվաշիայում, Թաթարստանում, Ուդմուրտիայում, Սվերդլովսկի, Օրենբուրգի և Ուլյանովսկի մարզերում, ինչպես նաև Հրեական ինքնավար մարզում։
Բացի այդ, Կալուգայի մարզում նախատեսում են օտարերկրացիներին արգելել աշխատել առաքման ծառայություններում՝ որպես առաքիչ։
ՆՆշված սահմանափակումները չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների վրա։


