երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն ավարտվել է

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն ավարտվել է

Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ բանակցությունները տևել են չորս ժամ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էին փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Բանակցություններին մասնակցել են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի մշտական ​​ներկայացուցիչներ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ տեղի է ունեցել մտքերի շատ լուրջ և անմիջական փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի ու եվրոպական անվտանգության խնդիրների վերաբերյալ։ ՛՛Այդ հարցերի կապակցությամբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զգալի տարաձայնություններ կան՛՛,-հավելել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի գնում զիջումների Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն ժողովրդավարություն է տարածում և ճիշտ չի համարում այն տեսակետը, որ ընդլայնումն ագրեսիվ գործողություն է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված Բրյուսելի Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ​​ներկայության վերականգնմամբ։

 

  • Կիսվել: