հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
Ռուսական զորքը գրավել է Սևերոդոնեցկ քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը գրավել է Սևերոդոնեցկ քաղաքը. ՌԴ ՊՆ

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկ քաղաքը գտնվում է ռուսական զորքերի և ԼԺՀ-ի աշխարհազորայինների լիակատար վերահսկողության ներքո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է interfax.ru-ն։

«ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ռուսական զորքերի աջակցությամբ՝ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի հրամանատարությամբ, հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկ և Բորովսկոյե քաղաքները, Վորոնովո և Սիրոտինո բնակավայրերը: Այսպիսով, «Սևերոդոնեցկի ազոտ» ձեռնարկության արդյունաբերական գոտին դիմադրության համառ կենտրոնի վերածելու հակառակորդի փորձը խափանվել է: Ներկայում այդ ձեռնարկության տարածքը վերահսկում են ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները», - ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: 

Նա հայտարարել է, որ այս պահին Սևերսկի Դոնեցների ամբողջ ձախափնյա տարածքը ԼԺՀ-ի սահմաններում անցել է նրա լիակատար վերահսկողության տակ։

  • Կիսվել: