Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում հատուկ գործողության շրջանակներում. Կոնաշենկով
Ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շրջանակներում: Այս մասին ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա նշել է, որ մեկ օրում ռուս զինվորականները խոցել են 5 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 ՛՛Բայրաքթար՛՛, ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի տարածքում գտնվող աերոդրոմներից մեկը։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, շարքից հանվել է շուրջ 3500 ուկրաինական ռազմական օբյեկտ։
Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տվյալներ է ներկայացրել ռուսական կողմի կորուստների մասին՝ նշելով, որ հատուկ գործողության սկզբից զոհվել է ավելի քան 12000 ռուս զինծառայող, ոչնչացվել է 2000-ից ավելի միավոր զինտեխնիկա։