հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին

Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին

Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին, հարվածի տակ են հայտնվել ավտոմեքենաներ, խանութ և մի քանի ձեռնարկություններ: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:

Ավելի ուշ տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակման հետևանքով կա մեկ զոհ և ութ վիրավոր:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ինը կառավարվող ավիացիոն ռումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ, վեց «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռ և 601 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:

  • Կիսվել: