երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբի ջրամատակարարման կայանը

Ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբի ջրամատակարարման կայանը

Ըստ մոնիթորինգային խմբերի ու ականատեսների՝ Սիրիայում ռուսական օդուժը ռմբակոծել է Իդլիբի խմելու ջրի պոմպակայանը, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդկանց ջրամատակարարումն ընդհատվել է։

Ռոմբակոծվել են նաև Իդլիբի արվարձաններին մոտ գտնվող մի շարք գյուղեր:
 
Ջիհադիստների ու զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբի նահանգում շուրջ 3 միլիոն բնակիչ կա, որոնց մի մասը այստեղ է տեղափոխվել քաղաքացիական երկարատև պատերազմի ընթացքում։ 2020-ի մարտին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են անվտանգության գոտիներ ստեղծել, բայց թե՛ ապստամբների, թե՛ ռուսական օդուժի հարձակումները շարունակվում են։

  • Կիսվել: