շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսական «Կոմունա» նավը խոցվել է Ղրիմում

Ռուսական «Կոմունա» նավը խոցվել է Ղրիմում

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը Facebook-ում հայտնել է, որ Ղրիմում Ուկրաինայի ռազմածովային ուժերին հաջողվել է խոցել ռուսական Սևծովյան նավատորմի «Կոմունա» օժանդակ նավը։

«Վնասի բնույթը ճշտվում է։ Բայց նավն այժմ հաստատ ի վիճակի չէ կատարել իր խնդիրները»,- գրել է Պլետենչուկը։

 

«Կոմունան» ռուսական նավատորմի ամենահին նավն է, այն ծով է դուրս եկել 1913 թվականին «Վոլխով» անունով, իսկ 1915 թվականին այն դարձել է կայսերական նավատորմի մաս։ 1922 թվականին այն վերանվանվել է «Կոմունա»։

  • Կիսվել: