Ռուսական կողմը Խարկովում ԱԹՍ-ների սպասարկման գործարան է ոչնչացրել. Կոնաշենկով
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոոնաշենկովը զեկուցել է ուկրաինական թիրախներին հասցված հարվածների մասին:
Նա, մասնավորապես, նշել է, որ Դոնեցկի ուղղությամբ իրենք անցած մեկ օրում ոչնչացրել են 180 ուկրաինացի զինծառայողների, մեկ հրասայլ, մեկ մեքենա և ՛՛Մստա-Բ՛՛ տեսակի մեկ հաուբից:
ՌԴ ՊՆ խոսնակը նաև ասել է, որ Սլավյանսկի և Ավդեևկայի շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի բանակի զինապահեստ:
՛՛Ռուսական ուժերը Խարկովում ոչնչացրել են ԱԹՍ-ների, այդ թվում՝ ՛՛կամիկաձե՛՛ տեսակի անօադչուների արդիականացման և սպասարկման գործարանը՛՛,-նշել է նա: