կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական կողմը հաղորդել է Նովոչերկասկի էլեկտրակայանում հրդեհի, և Ռոստովում ԱԹՍ-ներ խոցելու մասին

Ռուսական կողմը հաղորդել է Նովոչերկասկի էլեկտրակայանում հրդեհի, և Ռոստովում ԱԹՍ-ներ խոցելու մասին

Մարտի լույս 25-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի Նովոչերկասկի էլեկտրակայանում, հաղորդել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը՝ նշելով, որ էլեկտրակայանի ինը էներգաբլոկներից երկուսն անջատվել են։

Տուժածներ չկան, հրդեհի պատճառները պարզվում են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է գիշերը Ռոստովի մարզում ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

  • Կիսվել: