ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական կողմի օդաչուները ոչնչացրել են ուկրաինացի ազգայնականների խումբ և զինտեխնիկա

Ռուսական կողմի օդաչուները ոչնչացրել են ուկրաինացի ազգայնականների խումբ և զինտեխնիկա

Ռուսական գվարդիայի ուղղաթիռի օդաչուները թշնամու բնագծերի ուսումնասիրության արդյունքում ոչնչացրել են ուկրաինացի ազգայնականների խումբ և զինտեխնիկա։

«Մի քանի օր առաջ ռուսական գվարդիայի ավիացիոն խումբը գաղտնի թռիչք է իրականացրել կրակի վարման տարածք և օդային հարված հասցրել հայտնաբերված ազգայնական ուժերին, ինչի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի զինված խումբ, ինչպես նաև երեք զինտեխնիկա»,- ասվում է զեկույցում։
 
Գերատեսչությունը նաև նշել է, որ ամեն օր ավիացիայի անձնակազմերը թռիչքներ են իրականացնում իրենց բազայից՝ ծառայողական և մարտական առաջադրանքներ կատարելու համար։
 
«Նրանք պետք է թռչեն ցածր բարձրություններում: Դա հեշտացնում է հակառակորդի քողարկված դիրքերի հայտնաբերման աշխատանքները: Մարտական իրավիճակում թռիչքները պահանջում են ողջ անձնակազմի առավելագույն կենտրոնացվածություն և իրավիճակի փոփոխության դեպքում արագ արձագանքելուն»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

  • Կիսվել: