երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 11 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 11 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում 11 ուկրաինական ԱԹՍ են խոցել Խարկովի, Նիկոլաևի, Խերսոնի մարզերում և ԴԺՀ-ում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք դասակ, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային կայանքների երեք հրետանային դասակ, «Մստա-Բ» հրանոթներին 10 հրետանային դասակ, Դ-20 հաուբիցների 24 հրետանային դասակ և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների 15 հրետանային դասակ՝ Դոնեցկի Ժողովրդական հանրապետության կրակային դիրքերում»,-ասված Է հաղորդագրությունում։
 
Նշվում է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիայի հարվածներով ոչնչացվել է ուկրաինական բանակի 14-րդ մեխանիզացված բրիգադի 2-րդ գումարտակի անձնակազմի կեսից ավելին:
 
Բացի այդ, ռուսական հրետանու կողմից «Դոնբաս» ազգայնական կազմավորման մարտական դիրքերի կրակային խոցման արդյունքում Վերխնեկամենսկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է ավելի քան 60 գրոհային:
 
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 260 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 1600 անօդաչու թռչող սարք, 357 զենիթահրթիռային համալիր, 4146 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3185 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4453 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

  • Կիսվել: