հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռուսական երեք հեռարձակողներ հայտարարել են ЕBC-ից դուրս գալու մասին

Ռուսական երեք հեռարձակողներ հայտարարել են ЕBC-ից դուրս գալու մասին

Ռուսաստանի Առաջին ալիքը, ВГТРК-ն և ՛՛Ռադիոտուն Օստանկինո՛՛-ն հայտարարել են Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու մասին՝ որպես պատասխան միջոց ՛՛Եվրատեսիլ-2022՛՛ երգի մրցույթից Ռուսաստանին հեռացնելուն։

Հեռարձակողները հայտարարություն են տարածել՝ նշելով. ՛՛Եվրոպական հեռարձակողների միության անդամակցության դադարեցումից առաջ վերջին կաթիլը դարձավ Ռուսաստանին Եվրատեսիլից հեռացնելու որոշումը՛՛:

Նրանք նշել են, որ մրցույթից հեռացումը գնահատում են որպես անհարկի քաղաքական զոհաբերություն մի երաժշտական ֆորումում, որը միշտ ընդգծել է իր ապաքաղաքական կարգավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել 2022 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

  • Կիսվել: