չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուս-ուկրաինական բանակցություններում այս պահին ընդմիջում է․ Sputnik Беларусь

Ռուս-ուկրաինական բանակցություններում այս պահին ընդմիջում է․ Sputnik Беларусь

Ռուս-ուկրաինական բանակցություններում այս պահին ընդմիջում է։ Այս մասին հայտնում է Sputnik Беларусь-ը։

 «Մի քանի րոպեից կսկսվի բանակցությունների երրորդ փուլը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը:

Նշենք, որ բանակցություններն ընթանում են Գոմելի մարզում։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Մինչև բանակցությունների սկսվելը ուկրաինական կողմը հայտնել էր, որ բանակցությունների գլխավոր նպատակն է կրակի անհապաղ դադարեցումը և ռուսական զորքերի հեռացումն Ուկրաինայի տարածքից։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։

  • Կիսվել: