կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթել է. դուստրը մահացել է

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթել է. դուստրը մահացել է

Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, դուստրը տեղում մահացել, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ, ըստ ականատեսների, մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն նա վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։

Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն է, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։

Հաղորդվում է նաև, որ եթե ​​այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախը եղել է Ալեքսանդր Դուգինը:

  • Կիսվել: