շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր պայմաններին․ Զախարովա

ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր պայմաններին․ Զախարովա

Բաքվի հետ քննարկվում են մեր խաղաղապահներին վերաբերող հիմնարար հարցեր. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում կտրուկ փոխվել է։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրամիության հովանու ներքո կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք և վերահաստատեց իր դիրքորոշումը այս տարվա մայիսին և հուլիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։

Այսպիսով, լրջորեն ճշգրտվել են այն պայմանները, որոնցում 2020 թվականին ներդրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի այդ պայմաններին: Արդեն խաղաղապահ զորախմբի մի շարք մշտական ​​և ժամանակավոր անցակետեր փակվել են։ Ռուս խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: