Ռուբիոն և Ուիթքոֆն Իրանի հարցով հանդիպել են Քաթարի վարչապետի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Իրանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորությունը։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 9-ին Մայամիում, Ֆլորիդա։ Կողմերը կենտրոնացել են պատերազմը դադարեցնելու համար փոխըմբռնման հուշագրի ուղի գտնելու վրա:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ն դեռևս չի ստացել Իրանից պատասխան իր առաջարկած հուշագրի նախագծի վերաբերյալ։
Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան «աշխատում են համատեղ՝ համաձայնագիրը առաջ մղելու համար»։ Միջնորդները կոչ են անում երկու կողմերին էլ թուլացնել լարվածությունը և կենտրոնանալ համաձայնագրի հասնելու վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Իրանի հետ բանակցություններ են վարել Պակիստանում, սակայն այն արդյունք չի տվել։


