ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել։

«Հնարավոր է՝ վաղը Աբու Դաբիում, երբ այնտեղ լինեն Ջարեդը (Քուշները) և Սթիվը (Ուիթքոֆը), կարելի լինի որոշակի առաջընթացի հասնել»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների հարցի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ է «հաղթահարել հակամարտությունը»։

«Այս ամբողջ ընթացքում, երբ մենք խոսել ենք ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, մշտապես բարձրացվել է անվտանգության երաշխիքների անհրաժեշտության հարցը։ Ինչպիսին կլինի Ուկրաինայի և, ավելի լայն իմաստով, եվրոպական մայրցամաքի անվտանգության հետպատերազմյան ենթակառուցվածքը »,- ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք մեծ առաջընթացի ենք հասնում»։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը պլանավորված է նոյեմբերի 10-11-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում։

 

  • Կիսվել: