շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ–բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի» հաղորդաշարի եթերում։

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից, քանի որ 96,2 միլիոն միավոր ծաղկային արտադրանքում կարանտինային օբյեկտների 135 դեպք է հայտնաբերվել, ինչը 2025 թվականին հայտնաբերված խախտումների ընդհանուր թվի 77%-ն է։ Սահմանափակումները գործելու են այնքան ժամանակ, մինչև ստուգումներ անցկացվեն ջերմոցային տնտեսություններում, և արդյունքները վերլուծության ենթարկվեն։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ», - ասել է Դանկվերտը:
2026 թվականի մայիսի տվյալներով՝ Ռոսսելխոզնադզորը հայկական բանջարեղենում և մրգերում հայտնաբերել է վտանգավոր միջատներով ու բակտերիաներով վարակման 146 դեպք։

  • Կիսվել: