ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ռոսկոսմոսը» պատրաստ է ինքնաթիռների բաղադրամասերի և ավիացիոն էլեկտրոնիկայի արտադրություն սկսել

«Ռոսկոսմոսը» պատրաստ է ինքնաթիռների բաղադրամասերի և ավիացիոն էլեկտրոնիկայի արտադրություն սկսել

«Էներգոմաշ» և «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերությունները կարող են ներգրավվել ավիացիայի համար բաղադրամասերի արտադրությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է պետական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է Интерфакс-АВН-ը:

«Մենք ծրագրում ենք այդ ժամանակահատվածում օգնություն ցուցաբերել մեր մյուս ոլորտներին, որոնք մեծագույն բարդությունների առաջ են կանգնած: Նախեւառաջ դա ավիացիան է: Մենք պատրաստ ենք «Էներգոմաշ» ՓԲԸ բազայում ավիացիոն տեխնիկայի համար բաղադրամասերի արտադրություն սկսել: Մենք պատրաստ ենք «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության բազայում ավիոնիկայի արտադրություն գործարկել ավիացիայի համար»,- ասել է Ռոգոզինը:

  • Կիսվել: