շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները

ՌԴ ԶՈւ–ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները

Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և ծովային նավահանգիստներին, որոնք Կիևն օգտագործում է ի շահ զինված ուժերի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության օդային բազավորման զենք և հարվածային անօդաչու թռչող սարքեր:

ՌԴ ուժերը խոցել են Չայկի բնակավայրում գործող «Ֆիմ սերվիս» տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնը, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը պահեստավորում էին «Flamingo» հեռահար թևավոր հրթիռների բաղադրիչները: Հարվածի է ենթարկվել նաև Կալինովկայի լոգիստիկ կենտրոնը, որի մաքսային տերմինալով անցնում էին արևմտյան երկրներից ուղարկված ռազմական բեռները։

Միլայա բնակավայրում զինվորականները ոչնչացրել են «Fire Point» ձեռնարկության զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին FP–1/FP-2 մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և մեկնարկային արագացուցիչներ: Հարվածներ են հասցվել նաև նավահանգստային ենթակառուցվածքին։ «Իզմայիլ» նավահանգստում խոցվել են վառելիքի լիցքավորման կայանատեղին և ուկրաինական բանակի համար վառելիքի բեռնաթափման վայրերը։

«Նիկոլաև» նավահանգստում Ռուսաստանի բանակը ոչնչացրել է ծովային բեռնման տերմինալը և լոգիստիկ կենտրոնները, որտեղ բեռնաթափվում և պահեստավորվում էին ռազմական բեռները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական գույքով 18 և վառելիքաքսուքային նյութերով 3 պահեստներ:

  • Կիսվել: