հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ միջոցները անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 641 ուկրաինական ԱԹՍ ՌԴ մարզերի, ինչպես նաև Սև, Կասպից և Ազովի ծովերի ջրային տարածքների շրջակայքում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ում։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 641 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Ազովի, Կասպից ու Սև ծովերի ջրային տարածքների վերևում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: