կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
 
«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ ազատագրել են Մարյինկա բնակավայրը», - ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
 
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: