ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն արգելափակել է Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները

ՌԴ ԶՈւ-ն արգելափակել է Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները

Ռուսաստանի զինված ուժերն արգելափակել են Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները, լիակատար վերահսկողություն է սահմանվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի զգալի մասում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝  նա ասել է, որ ռուսական զորքերը վնաս են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի՝ արգելափակված քաղաքներում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների կառույցներին, տեխնիկային, անձնակազմին, որպեսզի օղակի մեջ առնեն մինչև Դոնեցկի և Լուգանսկի տարածքների ամբողջական ազատագրումը ռուսական բանակի կողմից:

 

  • Կիսվել: