չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
ՌԴ զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա և շարժվում են դեպի Կիևի կենտրոն

ՌԴ զորքերը առգրավել են Ուկրաինայի ԶՈՒ երկու ավտոմեքենա և շարժվում են դեպի Կիևի կենտրոն

Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին  գրել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:

 
«Ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա են առգրավել, հագել են ուկրաինացի զինվորականների համազգեստ և արագությամբ շարժվում են Կիևի Կենտրոն Օբոլոնիի կողմից: Նրանց հետևում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը», - տեղեկացրել է Մալյարը:

  • Կիսվել: