ՌԴ զինվորականներն ազատագրել են Նովոմիխայլովկան ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ
ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկի Նովոմիխայլովկա գյուղը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների կողմից հաջող գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոմիխայլովկա բնակավայրը և բարելավվել է մարտավարական դրությունը առաջնագծի երկայնքով», -նշված է հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագրում: