երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ զբոսաշրջիկ կանայք մարտի 8-ը ուզում են անցկացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Երևանում

ՌԴ զբոսաշրջիկ կանայք մարտի 8-ը ուզում են անցկացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Երևանում

 Ռուս կանայք մարտի երկար տոների ընթացքում հիմնականում պլանավորել են զբոսաշրջային ուղևորություններ Ռուսաստանի Դաշնությունում, մեծամասամբ դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ: Արտասահմանյան ուղղություններից առաջին շարքում են Երևանը, Մինսկը և Ստամբուլը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն ՝ վկայակոչելով tutu եւ OneTwoTrip ճամփորդական ծառայությունների տվյալները։
 
OneTwoTrip-ում նշել են, որ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը Երևանն է. այնտեղ մարտի 8-ը կանցկացնի ՌԴ-ից դուրս հանգստանալ ցանկացող ռուսաստանցի կանանց 18,5 տոկոսը:
 
Դրան հաջորդում են Մինսկը, որի մասնաբաժինը կազմում է ավիափոխադրումների 16,6 տոկոսը, ու Ստամբուլը, որտեղ ձևակերպված է պատվերների 6,2 տոկոսը։
Իրենց հերթին tutu-ում փաստել են, որ պահանջարկ ունեն դեպի Ստամբուլ, Երևան, Դուբայ, Մինսկ և Տաշքենդ ուղևորությունները:

  • Կիսվել: