չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ում կործանված Իլ-76 օդանավում եղել է 65 ուկրաինացի գերի

ՌԴ-ում կործանված Իլ-76 օդանավում եղել է 65 ուկրաինացի գերի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել է 65 ուկրաինացի գերի և որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով, կործանվել է Բելգորոդի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11.00-ին Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինվորականներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։ Աղետի պատճառները պարզելու համար վթարի վայր է մեկնել հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ բոլորը մահացել են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: