կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, որտեղ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որը հանգեցրել է երկու պետությունների միջև լարվածության նոր աճին։ 

  • Կիսվել: