ՌԴ Տվերի մարզում կինոնկարահանումների համար կառուցված «քաղաքում» հրդեհ է բռնկվել
ՌԴ ԱԻՆ աշխատակիցները չեզոքացնում են Տվերի մարզում բռնկված խոշոր հրդեհը: Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհ է բռնկվել նկարահանման համար նախատեսված դեկորացիաներում:
«Հաղորդագրություն է ստացվել, որ Զուբցովի շրջանի Բոլշոյե Կոբյակովո գյուղում, որտեղ պատրաստվել են նկարահանումների համար նախատեսված դեկորացիաներ, հրդեհ է տեղի ունեցել։ Պարզվել է, որ կրակը տարածվել է 2000 քմ մակերես ունեցող 30 շինությունում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հրշեջները կարողացել են ապահովել 10 շինության անվտանգությունը, հրդեհը մարվել է, կատարվում է կառույցների ապամոնտաժում։
Տեղում աշխատում է 34 մասնագետ և 9 միավոր տեխնիկա: Հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել նկարահանումներում հրատեխնիկան օգտագործելիս հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով:



