ՌԴ Սամարայի մարզում անհայտ անձինք պայթեցրել են երկաթուղային կամուրջը
ՌԴ Սամարայի մարզում անհայտ անձինք պայթեցրել են երկաթուղային կամուրջը։
Ինչպես տեղեկացրել է «Բազան», հզոր պայթյունի հետեւանքով վնասվել է Չապաեւկայի երկաթուղային կամուրջը։ Ալիքի աղբյուրների տվյալներով՝ վնասվել են կամրջի մետաղական կոնստրուկցիաները, ինչպես նաեւ պատվարը։ Բետոնե հենքը, սակայն, ըստ նախնական տվյալների, չի վնասվել։
«Ներկա պահին կանգնեցվել է երեք ուղեւորատար գնացք, որոնք շարժվել էին Մոսկվայից, եւ մեկ էլեկտրական գնացք։ Այժմ տարածքը փակված է։ Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները եւ սակրավորները»,- գրել է «Բազան»։