կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը պաշտոնանկ է արվել

ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը պաշտոնանկ է արվել

Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը պաշտոնանկ է արվել, այդ պաշտոնում նրան կփոխարինի ծովակալ Ալեքսանդր Մոյիսեևը, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Մոյիսեևը ղեկավարում էր Հյուսիսային նավատորմը 2019 թվականի մայիսի 3-ից։ Այս պաշտոնում նա փոխարինել էր Եվմենովին, որը նույն օրը ստանձնել էր ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։

2023 թվականի ապրիլին ծովակալ Սերգեյ Ավակյանցը թողեց Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնը։ Այս պաշտոնում նշանակվեց ծովակալ Վիկտոր Լիինան, որը նաև Բալթյան նավատորմի հրամանատարն է։

  • Կիսվել: