ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերին հարվածելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերին հարվածելու մասին

Ռուսական զինուժն Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստում հարվածել է չորաբեռնատար նավի, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդվում է՝ հարվածներ են հասցվել նաև Օդեսայի նավահանգստում գտնվող լցանավին, որը վառելիքաքսուքային նյութեր էր տեղափոխել ուկրաինական բանակի համար։

Բացի այդ, հարված է հասցվել ծովում գտնվող չորաբեռնատար նավի, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։

 

  • Կիսվել: