ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ շաբափում Ուկրաինայում 7 բնակավայր իր վերահսկողության տակ վերցնելու մասին
Ռուսաստանցի զինծառայողները շաբաթվա ընթացքում Ուկրաինայում վերահսկողության տակ են վերցրել յոթ բնակավայր: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ այդ բնակավայրերն են՝ Պերշե Տրավնյան և Պիսարևկան Սումիի մարզում, Աննովկան և Կուչերով Յարը Դոնեցկի մարզում, Դոլինկան, Նեժենկան և Շևչենկովսկոյեն՝ Զապորոժիեի մարզում:
Ուկրաինական կողմն այս հաղորդումը չի մեկնաբանել:



