ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը Կիևում և Կիևի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական ձեռնարկություններ խոցելու մասին
Ռուսաստանի զինվորականները նախորդ գիշեր զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ թիրախ են դարձել ռազմարդյունաբերական և ջերմաէներգետիկ համալիրի ձեռնարկություններ, որոնք ներգրավված են հրթիռների, անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների արտադրության, ինչպես նաև ուկրաինական զորքին վառելիքով ապահովելու մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարությունից նշել են, որ հարձակման ընթացքում բարձր ճշգրտության զենքեր և մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ են կիրառվել։



