երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ նախագահն արգելել է երկրից դուրս բերել ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արժույթ

ՌԴ նախագահն արգելել է երկրից դուրս բերել ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արժույթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել Է ՌԴ-ից դուրս բերել ավելի քան 10 հազար դոլարի կանխիկ արժույթ:

«2022թ. մարտի 2 – ից արգելել Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժութային դրամական գործիքների արտահանումը 10 հազ. դոլարին համարժեք գումարի չափից ավելի եւ հաշվարկված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով, որը սահմանված է արտահանման ամսաթվի դրությամբ», – ասված է պետության ղեկավարի հրամանագրում:

Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովման տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» փաստաթուղթը:

 

  • Կիսվել: