ՌԴ նախագահի օգնականը հաստատել է Ուիթքոֆի և Քուշների այցի մասին տեղեկությունը
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ առաջիկա շաբաթներին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը ՌԴ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Բանագնացների այցի հստակ ամսաթվեր չեն նշվում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվել Սթիվեն Ուիթքոֆի հնարավոր այցի մասին։ Ռուսաստանի նախագահի ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նշել էր, որ Թրամփի հատուկ բանագնացը «մտադիր է այցելել Ռուսաստան շատ մոտ ապագայում»։


