հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար. դա սովորական, նորմալ գործընթաց է. Օվերչուկ

ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար. դա սովորական, նորմալ գործընթաց է. Օվերչուկ

Հայաստանից արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները նորմալ գործընթաց են, պետք է ստուգել նոր արտադրանքը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական, նորմալ աշխատանք է՝ կապված այն բանի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում: Դա տեղի է ունենում պարբերաբար»,- ասել է Օվերչուկը, հավելել, որ ցանկանում են պաշտպանել Ռուսաստանում սպառողներին:

  • Կիսվել: