ՌԴ-ն շահագրգռված է, որ ռուսական ընկերությունները մասնակցեն Ադրբեջանին անցած տարածքների վերակառուցմանը. դեսպան
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Բաքվում բացված Rebuild Karabakh 2021 ցուցահանդեսի ժամանակ ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ ռուսական ընկերությունները մասնակցեն 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքների ՛՛վերականագնմանը, վերակառուցմանը՛՛, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բոչարնիկովը, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսական ընկերությունների մասնակցությունը շատ կարևոր է։ Ես որպես դեսպան շատ գոհ եմ ցուցահանդեսին ռուսական ընկերությունների այսպիսի լայն մասնակցությունից՛՛։
Նշենք, որ վերջերս Ադրբեջան է այցելել ռուս գործարարների մեծ պատվիրակությունը, ևս մեկի այցը սպասվում է նոյեմբերին։


