երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ՌԴ–ն պատրաստ է Կիևին փոխանցել Ուկրաինայի ԶՈւ–ի զոհված զինծառայողների ևս 2239 մարմին

ՌԴ–ն պատրաստ է Կիևին փոխանցել Ուկրաինայի ԶՈւ–ի զոհված զինծառայողների ևս 2239 մարմին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել Կիևին փոխանցել զոհված զինծառայողների մարմիններ։
«Այս փուլում պատրաստ ենք ուկրաինական կողմին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 2239 մարմին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
 
Նշվում է նաև, որ հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այսօր ռուսական կողմը ուկրաինական կողմին է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների 1248 մարմին՝ վերադարձնելով 51 զոհված ռուսաստանցի զինծառայողների մարմինները։
 
«Այսպիսով, Ռուսաստանը կատարել է պայմանավորվածությունները՝ իրականացնելով լայնածավալ մարդասիրական գործողություն՝ ուկրաինական կողմին փոխանցելով զոհված ուկրաինացի զինծառայողների 6060 մարմին», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ–ն հայտնել է նաև, որ ուկրաինական կողմը փոխանցել է 78 զոհված ռուսաստանցի զինծառայողների մարմիններ։
Նշենք, որ հունիսի 9-ին Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրեցին ռազմագերիների նոր փոխանակման առաջին փուլը՝ ստամբուլյան պայմանավորվածությունների սխեմայով: Վերադարձվել է մինչև 25 տարեկան ռուս ռազմագերիների առաջին խումբը։ Հունիսի 10-ին վերադարձվել է ռուս զինծառայողների երկրորդ խումբը, հունիսի 12-ին՝ ռուս զինվորականների երրորդ խումբը։
Հունիսի 14–ին Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 1200, այսօր` ևս 1200 մարմին։

  • Կիսվել: