կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Օդեսայում հրթիռային հարված է հասցվել Զելենսկու ավտոշարասյանը

Օդեսայում հրթիռային հարված է հասցվել Զելենսկու ավտոշարասյանը

Ռուսաստանը Օդեսայում հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ։ Զելենսկին հաստատել է իր մահափորձը և նշել, որ չի տուժել։

«Այդ հարվածը տեսանք։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, թքած ունեն, թե ուր են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին առաջինը գրել է հունական Proto Tema թերթը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Օդեսա այցի ժամանակ։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել, հունական պատվիրակության կազմում տուժածներ չկան։ Կառավարությունը մեկնաբանել է միայն հույն պաշտոնյաների վիճակը։

  • Կիսվել: