ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՌԴ-ն նոտա է հղել Ռումինիայի ԱԳՆ-ին

ՌԴ-ն նոտա է հղել Ռումինիայի ԱԳՆ-ին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիայի ԱԳՆ-ին՝ ՌԴ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռումինիայում ՌԴ դեսպան Վալերի Կուզմինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ երկրի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել։ 

Կուզմինը, մասնավորապես, ասել է .՛՛Իհարկե, մենք բողոքել ենք Ռումինիայի իշխանություններին, համապատասխան նոտա ենք հղել Ռումինիայի ԱԳՆ, մեզ խնդրել են նրանց տրամադրել ՌԴ քաղաքացիների իրավունքների խախտման կոնկրետ դեպքեր և խոստացել են հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել։ Աշխատելու ենք այս ուղղությամբ՛՛։

Նա հավելել է, որ Ռումինիայում տեղակայված մի շարք բանկեր հրաժարվում են ծառայություններ մատուցել ՌԴ քաղաքացիներին՝ հաշվի առնելով նրանց՝ ռուսական անձնագիր ունենալու հանգամանքը:

  • Կիսվել: