կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ն նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում, ոչ մի նշան չկա, թե Պուտինը պատրաստվում է խաղաղության. Ստոլտենբերգ

ՌԴ-ն նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում, ոչ մի նշան չկա, թե Պուտինը պատրաստվում է խաղաղության. Ստոլտենբերգ

Ռուսաստանը նոր խոշոր հարձակում է սկսել Ուկրաինայում։ Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսները.-խմբ.) ուղարկում են ավելի շատ զորքեր, ավելի շատ զենք, ավելի շատ հնարավորություններ։ Իրականությունն այն է, որ մենք արդեն տեսնում ենք ռուսական նոր հարձակման սկիզբն Ուկրաինայում՛՛:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՛՛հազարավոր զորքեր՛՛ է ուղարկում՝ ՛՛շատ բարձր կորուստներ՛՛ կրելով, բայց ճնշում է գործադրում ուկրաինացիների վրա։

՛՛Այն, ինչ Ռուսաստանին պակասում է որակի առումով, նա փորձում է լրացնել քանակով՛՛,- ասել է նա՝ արևմտյան երկրներին կոչ անելով Ուկրաինային արագորեն հնարավորինս շատ զենք և զինամթերք մատակարարել՝ նախքան Ռուսաստանը մարտի դաշտում կտիրանա իրավիճակին:

Ըստ Ստոլտենբերգի՝ ՛՛ ոչ մի նշան չկա այն մասին, թե Պուտինը պատրաստվում է խաղաղության՛՛։

՛՛Մենք տեսնում ենք, որ նախագահ Պուտինն ու Ռուսաստանը դեռ ցանկանում են վերահսկել Ուկրաինան՛՛,- ասել է նա։

 

  • Կիսվել: